Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

06.01.2013

Հայրապետական սուրբ և անմահ պատարագ, ջրօրհնյաց կարգ: Վեհափառ Հայրապետի Սուրբ Ծննդյան պատգամը. «Այսօր, սիրելի հավատավոր ժողովուրդ, մենք ենք երկրպագում մանուկ Հիսուսի սնարի առջև, բայց ի՞նչ ընծաներ ունենք, որ մատուցենք մեր նորածին Փրկչին: Նյութական հարուստ պարգևներ չէ, որ սպասում է Տերը: Պատվական պարգևը Փրկչի համար քրիստոնյան ինքն է, ով մաքուր սրտով ընդունել է ՙԱստված մեզ հետ է՚ մարգարեաբարբառ ավետիսը և ջանում է կյանքի ամեն մի օրը ապրել աստվածային կամքի համաձայն, լի առ Աստված հավատքով, այլոց հանդեպ սիրով, Փրկչի հետ հոգևոր նորոգությամբ»: