Հայոց Հովվապետի այցը Մեխիկո

03.11.2017

Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Մեխիկո: Նորին սրբությունը հանդիպեց Մեխիկոյի քաղաքապետի հետ, ապա Մեխիկոյի կաթոլիկ մայր տաճարում մասնակցեց Էկումենիկ աղոթքի: Վեհափառ հայրապետը եղավ նաև Մեխիկոյի Հիշողության և հանդուրժողականության թանգարանում, որտեղ ներկայացված են 20-րդ դարի ցեղասպսնությունների մասին պատմող ցուցանմուշներ: