Կանանց տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել

11.03.2024

Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ կնոջ դերը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այժմ Հայաստանն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Հայոց Հայրապետն ասել է, որ դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։