Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 20102
19.04.2010
2010 թ. ապրիլի 18-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հընթացս հայրապետական Ս. Պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական աստիճան ստացան Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը, Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը, Տ. Հավակիմ վարդապետ Մանուկյանը` համալրելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը: