Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բանակի օրվա առիթով ուղերձ է հղել

29.01.2024

Ամենայն Հայոց Հայրապետը մտահոգություն է հայտնում աշխարհում առկա լարված ու պատերազմական իրավիճակի համար, մասնավորապես Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Վեհափառը հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին։