Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 11-րդ տարեդարձը

19.11.2010

Նոյեմբերի 7-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի` մատուցվեց Ս. Պատարագ: Ապա հնչեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օծման եւ գահակալության 11-րդ տարեդարձին նվիրված հայրապետական մաղթանք: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հավաքվել էին թեմական առաջնորդներ, միաբաններ` շնորհավորելու ազգընտիր Հայրապետին եւ աղոթելու Ամենակարող Աստծուն, որպեսզի նրան շնորհի ուժ, կարողություն, եռանդ`գործելու ի բարօրություն եւ հաստատություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: