Ամենայն Հայոց Կաթողիկոսն հովվապետական այցով մեկնեց Ֆրանսիա
10.09.2012
Սեպտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ն հովվապետական այցով մեկնեց Ֆրանսիա: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային եւ նահանգային իշխանությունների, ինչպես նաեւ եկեղեցու ծխական վարչության անդամների հետ, իսկ սեպտեմբերի 9-ին կմատուցի հայրապետական Սուրբ Պատարագ: