Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նիս

13.09.2012

Սեպտեմբերի 7-ին սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Ֆրանսիայի հայոց թեմ: Այցի ընթացքում Հայոց Հայրապետը հանդիպում ունեցավ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցեց հայրապետական Սուրբ Պատարագ, որին ներկա էին Քույր Եկեղեցիների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի քաղաքապետը, բազմաթիվ հավատացյալներ: