Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիր
25.04.2024
Վանական համալիրը նորոգվում է Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ։ Բարերարները նախատեսում են վերականգնել ամբողջ վանական համալիրի հոգևոր և աշխարհիկ կառույցները: Շինարարությունը հնարավոր է տևեն մինչև 10 տարի։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա՝ գավիթը։