Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սյունիք և Արցախ կատարած քառօրյա այցն ավարտվեց հունիսի 6-ին
08.06.2021
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Ս. Էջմիածնից բերվել էր հայոց առաջին կաթողիկոս, համաքրիստոնեական սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը` հավատքով ու լավատեսությամբ զորացնելու Արցախը: Պատարագի ավարտին կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն Արցախի և արցախցիների խաղաղության և անվտանգ կյանքի համար։ Մեկնելուց առաջ Հայոց Հայրապետը պատասխանեց լրագրողների հարցերին: