Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Կանանց տոնի առիթով. 08.03.2022
13.03.2023
«Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ»։ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով: