Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Իտալիա

29.10.2018

Հոկտեմբերի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել էր Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու Միլանի Սուրբ Քառասուն մանկանց հայկական եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այցի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետերի հանդիպումը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման մանրամասներին: