Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ
23.05.2019
Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով, մեկնեց Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին:Մայիսի 20-ին Շարժայի Ալ Մաջազ ամֆիթատրոնում, Գարեգին Երկրորդը հանդես եկավ հատուկ բանախոսությամբ` ներկայացնելով հանդուրժողականության և խաղաղ համակեցության ընկալումները՝ հիմնված քրիստոնեական վարդապետության և հայ ժողովրդի ազգային փորձառության վրա: Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձավ նաև 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև 20-րդ դարավերջին Ադրբեջանի կողմից իրագործված հայերի զանգվածային տեղահանություններին ու ջարդերին: