Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա շնորհավորական ուղերձը

31.12.2015

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ. Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սուրբ Էջմիածնից: «...Հիշենք կարոտյալներին, նեղյալներին, հիվանդներին և վշտացյալներին, Մերձավոր Արևելքում պատերազմական փորձությունները կրող մեր եղբայրներին ու քույրերին և մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զավակներին՝ մեկնելով նրանց սատարումի ու աջակցության մեր ձեռքը...»: