Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա շնորհավորական ուղերձը
04.01.2015
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ. Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սուրբ Էջմիածնից: «... Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ ազգս հայոց մնա Տիրոջ օրհնության ու շնորհների ներքո, հեռու լինի փորձություններից, Աստծո զորակցությունն ու Սուրբ Հոգու մխիթարությունը ապավեն լինեն բոլոր նեղյալներին ու վշտացյալներին, և Տիրոջ ամենախնամ Աջի պահպանությունը հովանի լինի հայրենյաց պաշտպան մեր զավակներին և բոլոր նրանց, ովքեր տոնական այս պահին գտնվում են իրենց ծառայական պարտականությանց մեջ...»: