Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը այցելեցին Արցախ

19.04.2016

Ապրիլի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստան ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ . Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մեկնեցին Արցախ՝ իրենց զորակցությունը բերելու ԼՂՀ իշխանություններին, արցախահայությանը և հայրենյաց պաշտպան զինվորներին։