Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին

27.04.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։