«Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը նույնական են»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

19.12.2022

Դեկտեմբերի 18-ի կիրակնօրյա պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ խաղաղության և զորակցության աղոթք կատարվեց՝ հանուն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ ու խաղաղ կյանքի: Ապա արցախցիներին և համայն հայությանն իր պատգամը հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։