Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
09.01.2014
Հունվարի 6-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ս. Ծննդյան Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավետեց Տիրոջ ծննդյան բարի լուրը և այդ առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց համայն հայությանը: Ս. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայ Եկեղեցու մոսկվաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանը: