Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
07.01.2019
Հունվարի 6-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Հայրապետական Ս. Պատարագ, որի ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Այս տարվա խաչի կնքահայրն էր ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյան.