Սուրբ Ծննդյան Հայրապետական պատարագը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

09.01.2023

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագիչը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էր: Հավատացյալներին ուղղված իր Հայրապետական պատգամում Ամենայն Հայոց Հայրապետը լավագույնս ձևակերպեց համընդհանուր մտահոգություններն ու տագնապը: Առանձնակի ջերմությամբ Նորին Սրբությունը դիմեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, քաջալերեց ու կրկին հավաստեց` Հայոց եկեղեցին աջակից ու զորակից է լինելու Արցախին: