Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2009

09.04.2009

Ապրիլի 9-ին` Ավագ Հինգշաբթի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում տեղի ունեցավ Ոտնլվայի արարողություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվաց եւ յուղով օծեց երկու եպիսկոպոսի, երկու քահանայի, երկու սարկավագի եւ Հայոց բանակի վեց զինվորների ոտքերը: Ոտնլվայի արարողությունը հիշատակն է Քրիստոսի կողմից 12 առաքյալների ոտքերի լվացման` նախքան իր ձերբակալությունն ու չարչարանքները: