Նոյեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձն է

11.11.2022

23 տարի առաջ տոնականորեն ղողանջեցին Ս. Էջմիածնի զանգերը, չնայած երկրում տիրող լարված իրավիճակին՝ ավետեցին նոր հայրապետի գահակալությունը։ Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձն է։