Մյուռոնօրհնության արարողություն (մաս 2)

16.09.2008

Մյուռոնօրհնության արարողությունից երկու շաբաթ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարում է Սրբալույս Մյուռոնի ծաղկանց նյութերի օրհնությունը. օրհնում է մատղաշ ձիթենու պտուղների մաքուր, զտված ձեթը, որին ավելացվում է բալասան, 40 տեսակի հոտավետ համեմունքներ, ծաղիկների հյութեր, անուշաբույր բույսեր, արմատների հյութեր և ծաղկահյութեր, ինչպես նաև տարբեր խնկեր ու բույսերի տերևներից քամված հյութեր: Այս ամենը լցվում է հատուկ կաթսայի մեջ և եփվում կրակի վրա, որից հետո տեղի է ունենում Մյուռոնօրհնության արարողությունը: Այս տարի այն տեղի կունենա սեպտեմբերի 28--ին: