Զատկական Ս․ Պատարագ Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

14.04.2020

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Տոնի առիթով դուրս էր բերվել Հայ Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբազան արարողության ընթացքում օրհնեց համայն մեր ժողովրդին և հայրենիքը՝ հայցելով Բարձրյալի հովանին և պաշտպանությունը աշխարհին համավարակի այս ծանր իրավիճակում: