Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հանդիսապետությամբ կատարվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նոր մասնաշենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը

24.07.2010

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հանդիսապետությամբ կատարվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նոր մասնաշենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Շենքի կառուցման բարերարներն են Լոս Անջելեսում բնակվող Պետրոս եւ Աննա Օրունջաքչիելները: