Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մայիսի 9-ի կապակցությամբ։
10.05.2021
«Սիրելի հայորդիներ, Մայիսի 9-ի նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման խորհրդանշական այս նույն օրը, սակայն, անդրադառնում ենք նաև անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողբերգական հետևանքներին»։