Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած հոգևորականները պարգևատրվել են «Ս. Ղևոնդ Երեց» շքանշանով
16.07.2021
Հուլիսի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք ՝ հայրենիքի խաղաղության և ապահովության համար: Արցախի 44-օրյա պատերազմին անմիջական մասնակցություն ունեցած հոգևորականները՝ Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շիրակի, Արցախի, Տավուշի, Արագածոտնի, Ռումինիայի թեմերի առաջնորդները, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը, ևս տասնչորս հոգևորական ու գնդերեց պարգևատրվեցին «Ս.Ղևոնդ Երեց» նորահաստատ շքանշանով։