Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԼԿՀ ներկայացուցիչներին

29.11.2017

Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանյան-կանադական համալսարանի (Լիբանան) նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլին և համալսարանի տնօրինության նախագահ, միջազգային ծրագրերի պատասխանատու դոկտոր Յոլանդ Սալիմին` ուղեկցությամբ տիկ. Միրեյ Խանամիրյանի: