Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
05.11.2018
Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք: Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: