Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ Ս. Աստվածածնի ավետման տոնի առթիվ

08.04.2015

Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորական ուղերձն ու օրհնությունն է հղել բոլոր կանանց ու աղջիկների Ս. Աստվածածնի Ավետման տոնի առթիվ. «…. Սուրբ Աստվածածնի բարի օրինակով, հոգևոր ու բարոյական բարձր արժեքներով սիրասուն մեր մայրերն ու քույրերը կրթում և մեծացնում են աստվածասեր ու հայրենասեր զավակներ և նվիրական ու ազնիվ ջանքեր բերում հայրենի մեր երկրի և ազգային-եկեղեցական մեր կյանքի առաջընթացին ու պայծառությանը…»: