Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Արցախի նախագահին և ժողովրդին
05.09.2018
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բարեպաշտ ժողովրդին: Շնորհավորագրում մասնավորապես ասվում է,- «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, Արցախի իշխանություններին և բարեպաշտ Մեր ժողովրդին Անկախության տոնի առիթով»: