Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Հարավային Ամերիկա 2011

08.05.2011

Մայիսի 5 -ին սկսվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Հարավային Ամերիկա: Վեհափառը 6-10-ը կլինի Բրազիլիայի Հայոց թեմում, 10-12-ը Ուրուգվայի, ապա` Արգենտինիայի Հայոց թեմ: Մայիսի 21-25-ը առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այց կկատարի Չիլիի եւ Վենեսուելայի հայկական համայնքներ: