Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 60-ամյակը

23.08.2011

Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 60-րդ ամյակի առիթով կատարվեց հայրապետական մաղթանք: Միաբաններն ու հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված Հայոց Հայրապետի առողջության, բեղմնավոր եւ արգասաբեր գործունեության համար: Եկեղեցականները եւ հավատացյալ ժողովուրդը հայցեցին ամենակալ Աստծուց անսասան պահել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա գահակալին`պարգեւելով կորով` իրականացնելու հայրապետահան աստվածահաճո եկեղեցաշեն ծրագրերը: