Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նիս քաղաքի եկեղեցում մատուցեց հայրապետական Սուրբ Պատարագ

13.09.2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆրանսիայի հայոց թեմ կատարած հովվապետական այցի ընթացքում Նիս քաղաքի եկեղեցում մատուցեց հայրապետական Սուրբ Պատարագ: Վեհափառ Հայրապետն իր քարոզով կոչ արեց ֆրանսահայությանը լինել առավել միասնական, հավատարիմ հայրենի հողի եւ Հայոց եկեղեցու նկատմամբ: Նա նաեւ հորդորեց սատար կանգնել ծանր պայմաններում հայտնված սիրիահայությանը: