Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը 2011
22.04.2011
Ապրիլի 21-ին Ավագ Հինգշաբթվա արարողությունները սկսվեցին վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կեսօրին, Մայր տաճարում կատարվեց ոտնլվայի արարողոթյունը: Միաբանները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայրապետական նստավայրից Մայր Տաճար ուղեկցեցին: Աղոթքներից եւ Կտակարանի ընթերցումներից հետո, Նորին Սրբությունը Սուրբ Խաչով օրհնեց յուղն ու ջուրը: Հետեւելով Հիսուս Քրիստոսի օրինակին` Ամենայն Հայոց Հայրապետը լվաց եւ յուղով օծեց խորհրդանշական տասնեկու անձանց երկու եպիսկոպոսի, երկու վարդապետի, երկու կուսակրոն քահանայի, երկու զինվորի եւ երկու երիտասարդի: