«Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր»․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

28.09.2022

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության տոնի 31-րդ տարեդարձի առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք բարձրացվեց հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Հայոց հայրապետը ուղերձ հղեց համայն հայությանը։