Մեծ տեսիլքի մենք զավակն ենք
Հույսով վառված հուր հոգիներ.
Ջինջ հավատքի մեր սուրբ նախնեաց,
Ամուր պահակ ենք միշտ կանգնած:
Հայրենիքի հողին փարված,
Որտեղ իջավ ինքն Աստուած.
Փոխան չարի սէր ենք ցուցել
Եւ այսպէս ենք անմահացել:
Կեցցէ, կեցցէ, կեցցէ հաւէտ
Հայրենիքը մեր առհաւէտ,
Կեցցէ, կեցցէ թող անսասան
Մեր հոգեւոր այս ճեմարան: