Օծվեց Առինջի Սբ. Աստվածածին եկեղեցի

Օծվեց Առինջի Սբ. Աստվածածին եկեղեցի 01.06.2002

Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեւոր դասի ուղեկցությամբ մեկնեց Կոտայքի թեմ` օծելու Առինջ գյուղի նորակառույց Սբ. Աստվածածին եկեղեցին:

Ձեռամբ Վեհափառ Հայրապետի օծվեց եկեղեցու սբ. խորանն ու խորանի Տիրամոր պատկերը: Վեհափառ Հայրապետի կողքին էին Տ. Վաչե արք. Հովսեփյանը, Տ. Տարոն եպս. Ճերեճյանը, թեմակալ առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը եւ Տ. Սիոն եպս. Ադամյանը:

Սրբազան արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Առինջի հավատավոր ժողովրդին եւ իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդին ու եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանին:

Ընթերցվեց Հայոց Հայրապետի կոնդակը, որով ի գնահատություն եկեղեցաշեն գործունեության, պրն. Ծառուկյանը պարգեւատրվեց Հայ եկեղեցու բարձրագույն` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: