Քույր Եկեղեցիների երկու հովվապետներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ն այցելեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ծաղկեպսակներ զետեղելուց հետո երկու Հայրապետների հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:
Հոգեհանգստի ավարտին կատարվեց ծառատունկ:
Նույն օրը երկու Հայրապետներն եղան Նոր Նորքի Հայորդաց տանը, ուր գեղարվեստական հայտագրով հանդես եկան Հայորդաց տան սաները:
Երեկոյան Նորին Սրբություն Շենուդա Գ Պատրիարքը դասախոսեց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան դպրանոցի սաներին: