Քենթրբերիի արքեպիսկոպոսը պատասխան նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ի պատասխան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Քրիստոնեական Եկեղեցիների պետերին ուղղված ուղերձների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվում են զորակցության նամակներ։
Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբին իր նամակում ընդգծել է, որ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին։
Անդրադառնալով այս կապակցությամբ հնչեցված զսպման, երկխոսության և խաղաղության իր կոչին՝ Քենթրբերիի արքեպիսկոպոսը հավաստիացրել է, որ շարունակելու է հետևել իրավիճակի շուրջ զարգացումներին և աղոթելու է Վեհափառ Հայրապետի և հակամարտությունից բոլոր տուժածների համար: