Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2021-2022 ուս-տարվա ընդունելություն
Ընդունվել կարող են մինչև 33 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Ընդունելության համար դիմորդները կմասնակցեն հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.
1. Սուրբ Գրքի իմացություն,
2. Հայ Եկեղեցու պատմություն,
3. Հայ ժողովրդի պատմություն,
4. Հայ գրականություն,
5. Եկեղեցական փորձառություն,
6. Ինքնաարտահայտվելու կարողություն:
Ուսման ընթացքում սաները կստանան կրթաթոշակ: Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
- զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
- կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),
- տեղեկանք թեմի առաջնորդից
- բարձրագույն կրթության վկայական (բնօրինակը),
- բժշկական վավերացման տեղեկանք,
- տեղեկանք բնակավայրից,
- մկրտության վկայական,
- ինքնակենսագրություն,
- անձնագրի պատճեն,
- 4 լուսանկար (3x 4):
Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան Հոգևոր Ճեմարանի քարտուղարություն մինչև ս/թ օգոստոսի 20-ը:
Մանրամասների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան
հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-320 կամ գրել նշված հասցեներով՝
էլ. հասցեներ՝ [email protected] և www.facebook.com/gevorgianseminary: