Տեղի կունենա Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում
![Տեղի կունենա Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/17011592608631/392a8e6233c79e18dc6365062ba4d8d9-1044x662.jpg)
Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։ Արարողության ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգը։