Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում նամակը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում-նամակը ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր անձի վերաբերյալ «Ասպարեզում» տպագրված հոդվածի առնչությամբ:
Հոդվածում Տեր Վազգենը ներկայացվում է իբրև “Equality Armenia” միասեռական տեսակետներ ջատագովող անձ և այդ կառույցի անդամ: Ստորև ներկայացված է Տեր Հոր նամակը: