Տ. Մկրտիչ աբեղա Պռոշյանը նշանակվել է Սեւանի Վազգենյան Դպրանոցի հոգեւոր տեսչի պաշտոնակատար

Տ. Մկրտիչ աբեղա Պռոշյանը նշանակվել է Սեւանի Վազգենյան Դպրանոցի հոգեւոր տեսչի պաշտոնակատար 13.10.2004

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Պռոշյանը, որն ավարտել է համալսարանական կրթությունը Անգլիայում, հոկտեմբերի 1-ից նշանակվել է Սեւանի Վազգենյան Դպրանոցի հոգեւոր տեսչի պաշտոնակատար:

* * *

Տ. ՄԿՐՏԻՉ ԱԲԵՂԱ ՊՌՈՇՅԱՆ

(ավազանի անունը` Հայկ)

Ծնվել է 1975թ. էջմիածին քաղաքում:

1982-1992թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:

1993-1998թթ. սովորել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցում:

1998-1999թթ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում:

1999թ. ձեռամբ Տ. Ոսկան արք. Գալփաքյանի ձեռնադրվել է սարկավագ:

2000թ. պաշտպանել է ավարտաճառ` «Խոսրով Անձեւացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով:

2001թ. ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2001-2003թթ. սովորել է Անգլիայի Մրֆիլդի քոլեջում եւ Լից համալսարանում` ստանալով բակալավրի աստիճան:

2003-2004թթ. ուսումը շարունակել է Քարդիֆի (Անգլիա) համալսարանում` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան: