Վարդապետության աստիճանի տվչություն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
Մարտի 21-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:
Ձեռամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց օրեր առաջ` մարտի 1-ին, վարդապետական թեզ պաշտպանած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանին: