Վախճանվել է Տ. Վաչե ծ.վրդ. Իգնատիոսյանը
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանը խոր վշտով տեւեկացնում է Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տ. Վաչե ծ.վրդ. Իգնատիոսյանի մահվան մասին:
Հայր Վաչեն վախճանվել է հունվարի 6-ին, Մարսելում, ուր եւ երկար տարիներ, իբրեւ հոգեւոր հովիվ, սպասավորել է Սբ. Թադեոս եւ Բարդուղիմեոս եւ Սբ. Սահակ-Սբ. Մաշտոց եկեւեցիներում:
Հոգեշնորհ Հայր Սուրբի անժամանակ մահվան կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գրեր է հղել Ամենապատիվ Պատրիարքին եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Փարիզի առաջնորդ Տ. Գյուտ արք. Նագգաշյանին` աղոթելով հանգուցյալի հոգու հանգստության համար:
***
Տ. Վաչե ծ.վրդ. Իգնատիոսյանը (ավազանի անունով` Հարություն) ծնվել է 1939թ© Բեյրութում:
Հոգեւոր կրթությունը ստացել է նախ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի դպրեվանքում, ապա` Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց պատրիարքարանի ընծայարանում: 1961թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1966-1969թթ. աստվածաբանության եւ հայրաբանության մեջ գիտելիքները խորացնելու նպատակով ուսանել է Փարիզի կաթոլիկական ինստիտուտում:
Հոգեշնորհ Հայր Սուրբը հեւինակ է բազմաթիվ գրքերի, որոնց թվում են «Բարեխոսություն Սրբոց», «Մեր Սուրբ Պատարագը», «Հայկական մանրանկարչությունը եւ Թորոս Ռոսլինը», «Աստվածամայրը» եւ այլ աշխատություններ:
Հանգուցյալ Հայր Սուրբի վերջին օծման եւ թաղման կարգը տեւի կունենա այսօր` հունվարի 13-ին, Մարսելի Սրբոց Թարմանչաց եկեւեցում: