Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրվա առիթով դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրն է:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Սուրբ Շողակաթի վանք կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը:
Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: