Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
![Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/16549707511917/51656fcd197e3714dc421a3908a54b0b-1045x663.jpg)
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 13-ին:
Տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:
Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագի ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: