Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից դուրս գալու տոնը
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելքի տոնը հիշատակելու է հունիսի 18-ին:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռից հավատացյալների երկրպագության և օրհնության համար Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստան։